00:00:00

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը. ՊԲ

15:42, 29 սեպտեմբեր 2020

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։ «Հարգելի հայրենակիցներ Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաեւ նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր