00:00:00

Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ. Աննա Հակոբյան

14:57, 29 սեպտեմբեր 2020

Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սնունդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սնունդի ապահովման խնդրով: Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է, հուզված էին, բայց ամուր էին ու պինդ», - գրել է նա՝ լուսանկարներ հրապարակելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր