00:00:00

Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը. Զարուհի Բաթոյան

14:32, 29 սեպտեմբեր 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպեցի Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին և կամավորականներին, զրուցեցի նրանց ընտանիքի անդամների հետ: Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար: Իսկ մեր զինվորներին հուզուղ միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է: Առողջություն մեր զինվորներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր