00:00:00

Հայտնաբերվել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող սննդամթերք․ ՀՀ ՍԱՏՄ

13:51, 29 սեպտեմբեր 2020

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում: Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքաբակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ,  հանվել է շրջանառությունից և ոչնչացվել: «Գոլդեն Գոութ» ընկերության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արրտադրությունը, կասեցվել է: Տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր