00:00:00

Վարդենիսում հակառակորդի հարվածներից քաղաքացի է զոհվել. ՀՀ ԱԳՆ

13:26, 29 սեպտեմբեր 2020

Տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետեւողական փորձերին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտգործ նախարարությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Առհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ եւ ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը: Տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետեւողական փորձերին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր