00:00:00

Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր․ հայկական կողմն այս պահին կորուստներ չունի. Արծրուն Հովհաննիսյան

11:27, 29 սեպտեմբեր 2020

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ մարտական դիրքերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Օդուժ է կիրառվել նաև մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն։ Մարտերը շարունակվում են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց նաև, որ օպերատիվ իրավիճակն արագ է փոփոխվում։ Նա ասաց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով եւ կրելով մոտ 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ, հետ է շպրտվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր