00:00:00

19-ամյա զոհված զինծառայող Դավիթ Բադալյանը Մասիս քաղաքից էր, նրա եղբայրը ծառայության մեջ է այս պահին

11:20, 29 սեպտեմբեր 2020

Պաշտպանության բանակը երեկ տեղեկացրել է, որ հայկական կողմն ունի 84 զոհ: Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 84 զինծառայողների անունները։ Նրանցից մեկը՝ 19-ամյա Դավիթ Բադալյանը, Արարատի մարզի Մասիս քաղաքից էր: Դավիթ Բադալյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող էր։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը տեղեկացրել է , որ Դավիթի եղբայրը ծառայության մեջ է գտնվում: Նա ունի թույլտվություն եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր