00:00:00

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. պաշտպանն այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն կներկայացնի

15:12, 29 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ, նրա պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն կներկայացնի։ Այս մասին գրել է պաշտպան Մեժլումյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին: Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր