00:00:00

«Հրապարակ». Արցախցի գեներալները ռազմի դաշտում են

12:59, 29 սեպտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը։ Սակայն մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Բալասանյանին։ Նա երեկ՝ սեպտեմբերի 28-ին, պետք է ներկայանար Երեւան՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ Բալասանյանն օրեր առաջ Երեւանում հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի հետ, տագնապ հնչեցնում, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Գաղտնիք չէ, որ ԱԱԾ-ն դադարել է ՀՀ անվտանգության հարցերով զբաղվել եւ ծառայում է բացառապես իշխանություններին։ Երեկ լուր տարածվեց, որ Վիտոն գրավել է Լելեթեփեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր