00:00:00

Ադրբեջանի հանցագործությունների մասին ԱՀ ԱԳՆ փաստաթուղթը տարածվել է ԵԱՀԿ-ում․ Մայիլյան

23:30, 28 սեպտեմբեր 2020

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացրել է, որ այս ագրեսիայի ընթացքում քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունների մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ-ում։ «Հիմա աշխատանքներ են տարվում այդ փաստաթղթերի տարածման ուղղությամբ ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում։ Փաստաթղթում նշվում է, որ այս ընթացքում կոպիտ խախտումներ են տեղի ունեցել։ Ադրբեջանը խախտել է իր իսկ ընդունած Ժնևյան կոնվենցիաները»,- ասաց Մայիլյանը։ Նա նշեց, որ Արցախն էլ է միացած Ժնևյան կոնվենցիաներին դեռևս 1993 թվականի հունվարից։ Մայիլյանը շեշտեց, որ Արցախը կատարում է այդ կոնվենցիաների շրջանակներում իր հանձնառությունները, մինչդեռ Ադրբեջանը խախտում է այն, չնայած ՄԱԿ-ի անդամ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր