00:00:00

Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան

21:18, 28 սեպտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հաջողվելու է մի քանի օրվա մեջ հակառակորդին ծնկի բերեն: Այս մասին Արցախի նախագահն ասել է կամավորականների հետ հանդիպման ընթացքում: «Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, հարյուրավոր տանկերով: Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող տեխնիկա արդեն այս երկու օրվա ընթացքում կորցրել են: Համարյա առաջխաղացում չունեն: Մի քանի դիրք են վերցրել: Բոլորդ փորձառու եք, հասկանում եք դիրք տալն ինչ է, և տալիս ենք,  և վերցնում ենք, բայց վերջում, որ վերցնում ենք, էլ չենք տալիս: Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու: Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք: Եվ դա հաջողվելու է մեզ: Հաջողվելու է, որովհետև ձեզ նման հայրենասերներ ունենք, ձեզ նման հայրենասեր Արցախի քաղաքացիներ ունենք».,-ասել է Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր