Ադրբեջանի արձակած երկու հրթիռ ընկել է իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում. հաղորդում է МОСКОВСКИЙ КОМСОМОЛЕЦ-ը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:
Հրթիռների ընկնելու հետեւանքով զոհեր չեն եղել: Տեղում աշխատելու են ուղարկվել իրանցի զինվորականները:
Սոցցանցերում խոսվում է Իրանի տարածք Ադրբեջանից ընկած երեք հրթիռի մասին, որոնք հայտնաբերվել են Իրանի՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտուն մոտ շրջաններում: Օգտատերերը չեն բացառում դիտավորությունը՝ նշելով, որ դա կարող է լինել Իրանին պատերազմի մեջ ներքաշելու փորձ: