00:00:00

Հովհաննեսը ընտանիքի միակ տղան էր. խելացի, շնորհքով տղա էր, դպրոցն ավարտել ու բանակ էր գնացել. Իսահակյանի վարչական ղեկավարը՝ զոհված զինծառայողի մասին

20:26, 28 սեպտեմբեր 2020

Հովհաննեսը համեստ ընտանիքի տղա էր, դպրոցում լավ առաջադիմություն ուներ, խելացի շնորհքով տղա էր, դպրոցն ավարտել ու բանակ էր գնացել. զոհվելու լուրն առավոտյան ենք իմացել:  Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Իսահակյան համայքի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովհաննես Ափոզյանին: «Ընտանիքի միակ տղան էր, քույրն իրենից փոքր է: Մահվան լուրն առավոտյան ժամը 8-ին ենք իմացել՝ լուրերով: Բլոր գյուղացիներն էլ այցելում են ընտանիքին, մխիթարում են: Իր դին դեռ չեն բերել, դեռ չեն տվել, սպասում ենք, որ գոնե մինչև վաղը բերեն»,- ասաց նա և հիշեցրեց, որ զինծառայողն Ասկերանի շրջանում էր ծառայում: Վարչական ղեկավարը նշեց, որ Իսահակյանը խոշորացված համայնքի կազմում է և գյուղն այնքան բյուջե չունի, որ կարողա առանձին օգնություն տրամադրել ընտանիքին, իսկ թե ինչ կարգի օգնություն կարող է համայնքն իր բնակիչներով կազմակերպել, Արսենյանը հիմա չի կարող ասել, քանի որ այդ մասին վաղը կքննարկեն: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր