00:00:00

«Հայրենիք» հիմնադրամը սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում

16:25, 28 սեպտեմբեր 2020

  «Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում։ Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ։ Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝ Երևան – Ձորափի 70/1 Արարատի մարզ – ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1 Տավուշի մարզ – ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1 Արագածոտնի մարզ – ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4 Գեղարքունիքի մարզ – ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20 Կոտայքի մարզ – ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4 Լոռու մարզ – ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա Շիրակի մարզ – ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1 Վայոց Ձոր – ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33 Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։ Ուշադրություն՝  սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր․՝ սառնարանային) և այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։ Պահեստավորման ենթակա սննդատեսակներն են՝  նպարեղեն, մակարոնեղեն, խտացրած կաթ, տուփով քաղցրավենիք (ոչ շոկոլադապատ), կոնֆետ (ոչ շոկոլադային), չորաբլիթ, ալյուր, շաքարավազ, սուրճ, թեյ, ջուր և այլն, առաջին անհրաժեշտության պարագաներն են՝ չոր և թաց անձեռոցիկ, գուլպա, ներքնաշոր, օճառ, ատամի խոզանակ և մածուկ, մեկանգամյա օգտագործման ածելի, մեկանգամյա օգտագործման սպասք, ծխախոտ և այլն։ Բժշկական պարագաների ցանկը՝ ստորև․ 1․ Հակաայրվածքային քսուքներ 2․ Լևոմիկոլի քսուք 3․ Բինտ  (ստերիլ և ոչ ստերիլ) 4․ Բամբակ 5․ Սպիրտ 6․ Անալգին – սրվակ 7․ Դիմեդրոլ – սրվակ 8․ Դեքսամետազոն – սրվակ 9․ Ներարկիչ – 10մլ 10․ Ներարկիչ – 20մլ 11․ Կաթետր ն/ե 18G 12․ Ֆոլեյի կաթետր 16Fr, 18Fr 13․ Ջրածնի պերօքսիդ – 3% 14․ Տակդիր (մեծերի) 15․ Մեզընդունիչ 16․ Մեթիպրեդ – 1000մգ 17․ Ամոքսիկլավ 18․ Ցիպրոֆլոքսացին 19․ Մոքսիֆլոքսացին/ մոքսին 250մլ 20․ Ցեֆտրիաքսոն 21․ Սպազմալգոն 22․ Ատրոպին 23․ Ադրենալին 24․ Նորադրենալին 25․ Կոֆեին-նատրիումի բենզոատ 26․ Ձեռնոցներ (ոչ ստերիլ և ստերիլ) 27․ Նոշպա 28․ Նատրիումի բիկարբոնատ (ներարկման) 29․ Ռինգերի լուծույթ 30․ Նատրիումի քլորիդ – 0,9%, 500մլ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 642 424, 044 199 301 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել [email protected] էլեկտրոնային հասցեին և «Հայրենիք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին՝  https://bit.ly/2S4bpAv ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր