00:00:00

Առողջապահության նախարարն Արցախում է

15:37, 28 սեպտեմբեր 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:
Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար  Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին։
Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց,  ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր