00:00:00

Համապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք»

11:24, 22 սեպտեմբեր 2020

2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ: Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը: «Բարգավաճ Հայաստան»«Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 1800-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն «Հայրենիք» կուսակցություն 22.09.2020 թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր