00:00:00

Կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

10:59, 22 սեպտեմբեր 2020

Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47667 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 266066, վերջին մեկ օրում` 825 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3765 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 73-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 42676 անձ` վերջին մեկ օրում 39 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 938 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր