00:00:00

Որպես դատավորի ապօրինություններից տուժած եւ անհիմն կալանավորված մարդ՝ պատրաստ եմ աջակցել նախաձեռնությանը. Բաբայան

23:01, 21 սեպտեմբեր 2020

Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած եւ անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Antifake.am-ը շատ կարեւոր նախաձեռնություն է սկսել, որի ընթացքում հետաքննություն է իրականացնելու եւ հրապարակելու է այն դատավորների ցանկը, որոնց ապօրինի գործողություններով բռնաբարվել է օրինականությունը եւ տուժել են մեր քաղաքացիները: Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած եւ անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը: Հայաստանում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն, համակարգը պիտի մաքրենք այդպիսիներից եւ այստեղ շատ կարեւոր է ապօրինի դատական ակտերի զոհ դարձած մեր քաղաքացիների վկայությունները: Հայաստանում արդարությունը հատատելու ենք, իսկ արդարադատության փոխարեն քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ: Չկասկածեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր