00:00:00

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մյուս շաբաթ Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին կհայտարարեն

13:05, 19 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը հաջորդ շաբաթ Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին կհայտարարեն գրում է eadaily.com կայքը։ «Կտեսնենք՝ կկարողանանք անել դա մյուս շաբաթվա սկզբին կամ կեսին։ Ձգտում ենք նրան, որ ԵՄ-ի հետ համակարգված հայտարարություն անենք»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Կենտը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերների հետ քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը: «Մենք և Եվրոպական միությունը փոխանակվում ենք պատժամիջոցների ցուցակում նոր անուններ ավելացնելու տեղեկությամբ, որով կկիսվենք մոտ ապագայում»,- նշել է Բիգանը և հավելել, որ Վաշինգտոնը դեռևս թիրախային պատժամիջոցներ է կիրառում առանձին անհատների նկատմամբ, որոնք չեն կարող այցելել ԱՄՆ և կզրկվեն այնտեղ գտնվող իրենց ունեցվածքի հասանելիությունից։ Բիգանը չի բացառել նաև առավել մասշտաբային պատժամիջոցների կիրառումը: Հիշեցնենք, որ ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր