00:00:00

ԱՄՆ-ում ավելի քան 50 մլն դոլար են հավաքել Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար

16:15, 18 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում ավելի քան 50 մլն դոլար են հավաքել Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար: Վլադիմիր Լենինի մարմինը գնելու մտադրություն էր հայտնել ամերիկացի նկարիչ Դեւիդ Դատունան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դատունայի հայտարարությունից հետո ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Հայրենիքը, պատմությունն ու առաջնորդներին վաճառում են միայն դավաճանները: Նկարիչը հայտնել է, որ մեկ օրում բազմաթիվ առաջարկներ է ստացել ներդրողներից, որոնք ցանկություն են հայտնել օգնել, հավաքվել է ընդհանուր առմամբ 50 մլն դոլար: «Ծրագրին աջակցել են ինչպես ամերիկացիները, այնպես է ռուսաստանցիները՝ չնայած որոշ ռուս քաղաքական գործիչների բացասական արձագանքի»,-նշել է Դատունան: Նկարչի խոսքով՝ ԱՄՆ-ում նոր դամբարանի ստեղծումը փոփոխությունների խորհրդանիշ կդառնա, որն այդքան կարեւոր է նախագահական ընտրությունների նախաշեմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր