00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

15:55, 18 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ, իսկ Չիլիի ժողովրդին՝ բարօրություն, զարգացում ու խաղաղություն: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի առաջիկայում նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր