00:00:00

Մանր ժուլիկություն Ազգային ժողովում. քվեները կեղծվել են

16:54, 28 փետրվար 2018

Ազգային ժողովի հաշվի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ արեն հայտնի են ընտրությունների արդյունքերը:  ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին: Նրանք բոլորն էլ  համապատասխանաբար ընտրվել են: «Ելք» խմբակցությունը որոշել էր ազատ քվեարկել բացի Գևորգ Դանիելյանից ու Գագիկ Հարությունյանից, նրանց պիտի դեմ քվեարկեին, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ կողմ: Սակայն Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանին ընամենը 2 դեմ քվե է եղել: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ վարման կարգով խոսելով հայտարարեց, որ ասյ թեմայով պետք է մանրամասն քննություն անցկացնել, քանի որ կեղծել են իրենց քվեները, իրենք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին: «Մանր ժուլիկություն է՝ ներքաղաքական հեռու նկատակներով գնացող, մեծամասնության կողմից ՝ ընդդեմ «Ելք» դաշինքի»: Գագիկ Մելիքյանն ասաց, որ անհիմն հայտարարությունների կարիք չի տեսնում, իսկ այս հայտարարությունն անհիմն է: Նա հիշեցրեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրության ներոք, այդ թվում «Ելքի» անդամ Լենա Նազարյանը: Լենա Նազարյանն ասաց, որ մասնակցել է հաշվարկին, սակայն չի կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերեիկները չեն փոխարինվել կողմերով: «Մենք էլ կարող ենք ասել, որ ձեր ասածները ենթադրություններ են, մենք լուրջ մարդիկ ենք, ԱԺ պատգամավորներն ենք, կա արձանագրություն, որը ստորագրվել է բոլորի կողմից»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ելքից» պահանջեցին վերահաշվարկ, ինչին համաձայնեց ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր