00:00:00

Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

19:06, 05 սեպտեմբեր 2020 Հասարակություն

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայերեն և ֆրանսերեն լեզուներով շնորհավորել է Գյումրու օրը և լուսանկարներ հրապարակել:  Ֆրանսիայի դեսպանը ուրախ տոն է մաղթում Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին: «Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցել Գյումրու նորացմանը և աջակցել քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։ Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերը և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը: Տոնդ շնորհավո՜ր, Գյումրի»,- գրել է Լաքոտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր