00:00:00

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

18:17, 02 սեպտեմբեր 2020 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց. Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատական նիստին ներկա է նաեւ Խաչատրյանը։ Նշենք, որ խափանման միջոցի վերաբերյալ քննությանը նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասել էր, որ իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է ազատության մեջ, սակայն չի թաքնվել քննությունից։ Այնուամենայնիվ մեղադրող դատախազն դատարանին խնդրել էր ընտրված խափանման միջոցը չփոխել։ Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր