00:00:00

Քննչական կոմիտեն Պռոշյանի գինու գործարանի մասնաճյուղում պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցել

19:29, 01 սեպտեմբեր 2020 Իրավական

 «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի  մասնաճյուղում սեպտեմբերի 1-ի ժամը 12:00-ի սահմաններում, գինու մթերման  բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր»  բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վերոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող : Նշանակվել  են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր