00:00:00

Երևան քաղաքի երկու բնակիչներ ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով. Հնչել են կրակոցներ

17:15, 01 սեպտեմբեր 2020 Իրավական

2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 21:58-ին երկու քաղաքացուց ահազանգ է  ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ կռիվ է և կրակոցների ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 22:32-ին, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ` «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է երկու փամփուշտ և փայտե մահակ: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 1966թ.: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր