00:00:00

Կրակոցներ Երեւանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ ինքնաշեն պայթուցիկ սարք

23:13, 31 օգոստոս 2020 Իրավական

Երեւանում այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 1 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր