00:00:00

Անզգուշությամբ կրակել և վնասել էր ոտքը

23:03, 31 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի 28-ին բժշկական երկու կենտրոններից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ազդրի ծակած և հրազենային վերքերով հիվանդանոց բուժօգնության դիմած 35-ամյա տղամարդը հայտնել էր, որ Պռոշյան փողոցի եկեղեցու մոտ պայթյունի ձայն է լսել, ինչից հետո նկատել է, որ ոտքը վնասված է: Նյութերի նախապատրաստման ընթացքում Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի հետնամասում՝ իր կողմից ձևափոխված փամփուշտով գազային ատրճանակից անզգուշաբար կրակելու հետևանքով: Ատրճանակը հայտնաբերվել է: Տղամարդը ներկայացրել է նաև օդաճնշիչ ատրճանակ՝ պահունակում մետաղյա 10 գնդակով: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր