00:00:00

Ձերբակալվել են ՀԱՀ ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները

13:29, 31 օգոստոս 2020 Իրավական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Մեր տեղեկություններով, բերման ենթարկված երիտասարդները Գոռ եւ Էդգար Մալաքյաններն են: Դատելով ֆուտբոլիսների տարիքից՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը. Գոռ Մալաքյանը 26 տարեկան է, իսկ Էդգար Մալաքյանը՝ 30: Ոստիկանությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք արդեն հրապարակել են համապատասխան տեղեկատվությունն ու չբացահայտեցին ձերբակալվածների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր