00:00:00

Զոհրաբյանը հիշեցրեց՝ Բագրատյանն առաջարկել էր գնդակահարել ԱՎԾ պետին

16:05, 28 փետրվար 2018

Ազգային ժողովում քննարկման է դրվել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մշտապես ԱՎԾ-ի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Հանրությունը չի հավատում ձեր ներկայացրած տվյալներին, պարո՛ն Մնացականյան, որովհետև այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Այս օրենքով ասում եք՝ այլ մեթոդաբանություն է լինելու, միջազգային ստանադներին համապատասխանեցվելու է: Միակ ստանադարտը, որին պետք է համապատասխանեցնեք, ընդամենը իրականությունը ներկայացնելն է: Գնաճն, ըստ ձեզ, 2,6% է: Սա ծիծաղելի է, անհարմար է, պարո՛ն Մնացականյան»,-ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին: Ապա պատգամավորը հիշեցրեց, թե ԱԺ այս ամբիոնից ինչպես ժամանակին նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց Ստեփան Մնացականյանին գնդակահարել: «Իհարկե, ես նման առաջարկով հանդես չեմ գա, բայց շատ եմ ցանկանում, որ այն պաշտնյան, որ իսկապես պրոֆեսիոնալ է, իսկ դուք պրոֆեսիոնալ եք, ճիշտ ընտրություն անի: Միշտ ընտրություն կա կամ կատարել իր պրոֆեսիոնալ պարտքը, կամ լինել կամակատար»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31