00:00:00

Հողազավթումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում. նախարարը հանձնարարական է տվել

15:18, 29 օգոստոս 2020 Իրավական

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։ -️Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Օրակարգում պետական արգելոցի սահմանների հստակեցման խնդիրն էր։ Տարիներ շարունակ արգելոցի տարածքը չի ենթարկվել հստակ քարտեզագրման և չափագրման, որի հետևանքով արգելոցի հարակից համայնքների հետ առաջացել են սահմանների ճշգրտման խնդիրներ։ -Ապօրինի հողազավթումների դեպքերը բացառելու նպատակով նախարարի կողմից հստակ հանձնարարական տրվեց սկսել մանրակրկիտ ուսումնասիրություն և իրավական գործընթաց, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը» յուրօրինակ պահպանվող տարածք է, որի հսկողությունը գտնվում է պետության ուղիղ կառավարման ներքո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր