00:00:00

Առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում. Նրան որոնում էին 4 տարի

20:12, 28 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի 27-ին քրեական ոստիկանություն գլխավոր վարչության, Արմավիրի և Տավուշի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Դիլիջանում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի 36-ամյա մի բնակչի: Նա 2016 թվականից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: https://www.youtube.com/watch?v=vJP4zVu3it8&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր