00:00:00

«Օսկար»-ը կպահպանի լավագույն դերասան եւ դերասանուհի մրցանակները

19:06, 28 օգոստոս 2020 Մշակույթ

ԱՄՆ կինոակադեմիան առայժմ չի ծրագրում հետեւել Բեռլինի միջազգային կինոփառատոնի օրինակին եւ հրաժարվել «Օսկար» մրցանակ հանձնել դերասանական աշխատանքի համար սեռային հատկանիշով պայմանավորված, կազմակերպությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Բեռլինի կինոփառատոնի կազմակերպիչները երկուշաբթի հայտնել են «լավագույն դերասանուհի» եւ «լավագույն դերասան» անվանակարգերում «գենդերային առումով չեզոք» մրցանակի հանձնման մասին։ 2021թ.-ից կշնորհվեն «արծաթե արջ գլխավոր դերում դերասանական լավագույն աշխատանք» եւ «արծաթե արջ երկրոդ պլանի դերասանական լավագույն խաղի համար»։ «Մենք ծրագրում ենք պահպանել մրցանակների ներկայիս կառուցվածքը եւ կշարունակել ուշադիր լինել քննարկմանն ու լսել մեր անդամների կարծիքը»,- Berlinale-ի կազմակերպիչների որոշումը մեկնաբանելու վերաբերյալ «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան ասել է ԱՄՆ կինոակադեմիայի ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր