00:00:00

0 °C Երևան

Մահացել է դուդուկահար Գեորգի Մինասյանը

00:52, 21 օգոստոս 2020 Մշակույթ Դիտումներ՝ 75

87 տարեկանում մահացել է հայ անվանի դուդուկահար, դուդուկի նոր տարատեսակների գյուտարար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասյանը՝ Գեորգի Մինասովը։ Այս մասին գրում են ֆեյսբուքյան օգտատերերը։ Ֆեյսբուքյան իր էջում  երաժիշտ Արտակ Ասատրյանը գրել է. «Տխուր եմ.. Երբ տարիներ շարունակ Քեզ քննադատում էին, Դու անկոտրուն ու համառ աշխատանքով ստեղծում էիր դուդուկների(երկարացված  ձայնածավալով ալտ, տենոր, բարիտոն, բաս)մի նոր ընտանիք... Երբ տարիներ շարունակ ուրիշի աշխատանքը իրենց վերագրելով եւ գուցե գրագողությամբ գիրք գրելով մարդիկ «պրոֆեսորի» կոչում էին ստանում, Դու միայն սեփական ուժերին ապավինելով ստեղծեցիր դուդուկի 7 ձեռնարկ եւ կոչման էլ չձգտեցիր.... Երբ տարիներ շարունակ պնդում էին, թե դուդուկը միայն ժողովրդական արվեստ պետք է ներկայացնի, Դու դրա հետ մեկտեղ կատարեցիր եւ մեզ սովորեցրիր լայն մտածել, նվագել եւ սովորել արեւելքից մինչեւ արեւմուտք, եւ ինչքան սովորեցինք համաշխարհային դասականը՝ այնքան գնահատեցինք մերը, աշխարհիկը, հոգեւորը, միջնադարյան ու աշուղական արվեստը Եւ վերջապես երբ ես 15 տարեկան էի եւ իմ մոտ արդեն մտքի սով էր, բախտ ունեցա ընդունվել Ռ. Մելիքյանի անվ. Եր. Քոլեջ ու ուսանել քո դասարանում, բախտ ունեցա 20 տարի աշխատել Քո հետ եւ անընդհատ սովորել, սովորել, սովորել...... Պայծառ մնաս Վարպետ ջան....»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր