00:00:00

Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

15:43, 28 փետրվար 2018 Մշակույթ

Անցած գիշեր կյանքի 81 տարում մահացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Անցած գիշեր կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Ալբերտ Մկրտչյանը մահացել է տանը, երկար հիվանդությունից հետո։ Նշենք, որ երեկ` փետրվարի 27–ին լրացել էր ռեժիսորի 81–ամյակը։ Կենսագրական տվյալներ Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937թ.–ի փետրվարի 27–ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր