00:00:00

Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված որևէ վտանգ չկա

17:07, 16 օգոստոս 2020 Բլոգ

Այսօր պատահաբար աչքովս ընկավ տիկին Նաիրա Զոհրաբյանի գրառումը Ամուլսարում իբր ուրանի, թորիումի ու էլի չգիտեմ ինչ պաշարների առկայության մասին։ Չգիտեմ որտեղից է տիկին Զոհրաբյանը մոգոնել այդ թվերը, չեմ կարծում, որ ԱԺ աշխատանքից ազատ ժամանակ Ամուլսարում հորատման աշխատանքներ է արել։ Բայց որպես պրոֆեսիոնալ երկրաբան ցավում եմ, որ իմ մասնագիտության հանդեպ տիկին Զոհրաբյանը դրսևորում է նման անպատասխանատու և մեծամիտ վարքագիծ։ Եթե տիկին Զոհրաբյանը մասնագետ լիներ և կարդացած լիներ Ամուլսարի ՇՄԱԳԸ, կտեսներ, որ իրականում իր նշած մետաղները Ամուլսարի հանքաքարում չեն գերազանցում կլարկային չափերը, այսինքն հողում առկա բնական ֆոնը։ Այդքան թորիում կամ ուրան կա գրեթե ամենուր՝ հողի վերին շերտում և ստորին ստրատայում, այդ թվում տիկին Զոհրաբյանի շենքի տակ կամ հողամասում։ Որպես եւ' Ամուլսարի ՇՄԱԳ-ը եւ "Գրոմովյան" հետազատությունները ուսումնասիրած մասնագետ, կարող եմ պնդել, միանշանակ եւ աներկբա, որ Գրոմովի մոտ նշված տարածքները, որտեղ ըստ էքսպեդիացիայի ուրանի անոմալիաներ կան, դուրս են Ամուլսարում հանքարդյունահանման տարածքից ու գտնվում են Ամուլսարից 5 կմ հեռավորության վրա։ Միջուկային էներգիայի կոմիտեն երկու օր առաջ հստակ պատասխանել է Ամուլսարում ուրանի մասին ոչ մասնագիտական անհեթեթություններին՝ գիտական փաստերով առ այն, որ Գրոմովյան էքսպեդիցիան դուրս է տարածքից, իսկ բուն Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված որևէ վտանգ չկա։ Ցավում եմ, որ էժանագին քաղաքական պոպուլիզմը Հայաստանում այսօր ավելի ընդունված է քան լրջագույն մասնագիտության՝ երկրաբանության պրոֆեսիոնալների տեսակետը։ Հայաստանը կայացած երկիր կդառնա այն ժամանակ երբ ամեն մեկը զբաղվի իր գործով։ Հովհաննես Կարապետյան (Երկրաբանաերկրաֆիզիկական գիտությունների մագիստրոս)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր