00:00:00

Ալիկ Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը

15:36, 28 փետրվար 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին` ձևավորովում է նոր բարձրագույն դատական խորհուրդ, ո՞վ է նորություն, որ դատական համակարգը պետք է կայանա իրենցով, ասաց որ կարծում է` նորության խնդիրը չէ: «Ես կզարմանայի նույնիսկ, որ նորություն լիներ, չեմ կարծում, որ ինչ-որ նոր հանրությանը ոչ հայտնի մեկի հայտնվելը էդ խորհրդում պետք է հույս ներշնչեր, որ դրանով էլ հենց փոփոխություններ պետք է լինի»,- ասաց նա: Հարցին` Գագիկ Հարությւնյանը պե՞տք է հույս ներշնչի, նա ասաց. «Ինչո՞ւ չպետք է Գագիկ Հարությունյանը հույս ներշնչի, մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»: Դիտարկմանը` նա միշտ եղել է դատական իշխանության մեջ և ամբողջ ընթացքում մեր դատական իշխանությունը կոռուպցիայի մեջ է եղել, վերջինս արձագանքեց. «Ես չէի ուզենա մի մարդու հետ կապեիք այս ամեն ինչը, չէի փորձի հատուկ պարզաբանումներ անել կամ արդարացնել դատական համակարգին, իհարկե, խնդիրներ թերություններ շատ կան, բայց կապել դա Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ, կարծում եմ` արդար չէ: Նրանք երկուսն էլ պատվով են աշխատել, որևիցե մի բիծ, զգալի թերություն էս տարիների ընթացքում թույլ չեն տվել»: Հարցին էլ` նրանք լծակ չե՞ն ունեցել ազդելու դատական համակարգի վրա, Սարգսյանը Կարծիք հայտնեց, որ չեն ունեցել, և եթե ունեցած լինեին անպայման կգործեին: «Հիմա ես ավելին չեմ մեկնաբանի, մի բան կասեմ, որ եթե որևիցե թերություն կա, որը մինչև էս հասարակության ուշադրությունն է գրավել և դա կապում եք Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ , արդար չէ»: Նա նշեց, որ լծակները կիրառել են այնքանով որքանով որ ստացվել է, որքանով որ հաջողվել է:ց« Ես չեմ կարծում, թե սահմանադրական դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը կարող էին այն աստիճանի փոփոխության ենթարկեին համակարգը, որ էսօր զերծ մնար այդ համակարգը այս տիպի քննադատություններից: Մի բան քաջ գիտակցեք, որ գոյություն ունի մի ամբողջ համակարգ, որի մեջ անհատ մարդիկ որոշակի դերակատարություն կարող են ունենալ ոչ այն աստիճանի ինչը որ դուք ենթադրում եք: Այս համակարգը այսպես թե այնպես գործում է, նա ընդհանուր մի մարմին է, մի մեծ օրգանիզմ է, և մի օրգանի լավ կամ վատ աշխատելը ամբողջ օրգանիզմը փոխել չի կարող»,- շեշտեց նա: Հարցին` ի՞նչն է փոխվել որ հիմա կարծում են այս թեկնածուները կակրողանան դատական համակրգի ու դատավորների անկախությունը ապահովել, նա ասաց. «Դուք ուզում եք, որ ես հույս հայտնեմ, որ այս նույն խորհրդի ստեղծմամբ դատական համակարգը հարյուր տոկոսով վաղը լույսը կբացվ իև կփոխվի, դուք ուզում եք ես այդպիսի միտք արտահայտե՞մ, չեմ արտահայտի, դա իմ լիազորությունից վեր է: Դեռ երկար ժամանակ դատական համակարգը կշարունակվի լինել այնպիսին ինչպիսին կա, բայց դրա համար համակարգային փոփոխություններ են պետք, ինչն էլ այս մարդիկ մեզ խոստանում են: Նրանք ունեն մտադրություն փոխելու, ես կարծում եմ պետք է հավատալ նրանց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր