00:00:00

Շարժական գազալցակայանների շահագործման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել

15:34, 28 փետրվար 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:   Շարժական գազալցակայանները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, ենթակա են օրենքով սահմանված կարգով պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության: Սակայն իրականացված ուսումնասիրություններով արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, որ դրանք շահագործվում են առանց նշված փորձաքննության ենթարկվելու և ռեեստրում գրանցվելու: Բացի այդ, մի շարք դեպքերում շարժական գազալցակայանները շահագործվել են ապօրինի վերասարքավորված, կամ խոտանված, անգամ մեկ ուրիշ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով:   Հաշվի առնելով, որ շարժական գազալցակայանների շահագործումն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությանը՝ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ՀՀ ոստիկանության և «Ճանապարհային ոստիկանության», ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմիններին՝ ապօրինի /չգրանցված/, փորձաքննություն չանցած կամ անօրինական վերասարքավորված գազի շարժական լցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված վարչական պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով:   ՈՒսումնասիրությունները շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր