00:00:00

Նավասարդի տոնը՝ «Գետափ»-ում (լուսանկարներ)

15:32, 12 օգոստոս 2020 Մշակույթ

Հին հայկական ավանդույթի համաձայն, անապակ գինի, ավանդական գաթա ու դհոլ զուռնայի հնչյուններ։ Երեկ, օգոստոսի 11-ին նշվում է հին տոմարով Նոր տարին՝  Նավասարդը։ Այդ կապակցությամբ Արզնի Ձորում գործող «Գետափ» համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում։ Համալիրի ղեկավարությունը հոգացել էր, որ հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանվեն։ Սոցիալական հեռավորությամբ տեղադրված սեղաններ, հատուկ հյուրեր՝ քաղաքագետներ, պատմաբաններ ու մանկավարժներ։ Ներկաներին համալիրի աշխատակից Վարդուհի Ուզունյանը ներկայացրեց Նավասարդի պատմությունը։ Հայ արիներն ու ազգայնականները, այնուամենայնիվ, շարունակելու են պայքարը Հայոց Ինքնության տոնի հաստատման համար եւ ամեն տարի պարտադիր տոնում են Նավասարդը, հաճախ կազմակերպում նաեւ նավասարդյան խաղեր: Փա՜ռք տալով Նավասարդին եւ Հայկ Նահապետին` Հայ Ա-րիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչները նշում են, որ շուրջ 4512 տարի առաջ Հայկ Նահապետը մեծ հայրենական հերոսամարտում իր եռաժանի նետով նետահարեց տիտանյան Բելին եւ Հայոց Աշխարհին խաղաղություն ու վերազարթոնք պարգեւեց… Հայն անպարտելի է, առանձնակի ոգևորությամբ էր նշում Ուզունյանը, փորձելով ներկաներից յուրաքանչյուրին նավասարդի տոնին առավել մասնակից դարձնել։ Եվ, ինչպես հնում էր ընդունված Նավասարդի տոնին՝ բացվում են սեղաններ, կազմակերպվում հյուրասիրություն։ Կարմիր անապակ գինի, քաղցրահամ գաթա։ Հետո ներկաները վայելեցին Կոմիտասի Կռունկը՝ քանոնի հնչյունների ներքո, որից հետո խփեց դհոլ, զուռնան։ Համալիրի հյուրերն ապա եղան Թուխ Մանուկ սրբատեղիում։ Այստեղ էլ Վարդուհի Ուզունյանը ներկայացրեց պատմանական դրվագներ, հերոսական հայի անցյալի և վայրի խորհրդավոր նշանակության մասին։ Միասին մոմ վառեցին, աղոթք հնչեցնելով։ Չնայած այն հանգամանքին, որ տարեցտարի տոնի կարևորությունը մեր երկրում կորում է, եւ այն պաշտոնապես չի նշվում «Գետափում» արել էին հնարավորը՝ հային սեփական անցյալի հետ առերեսելու եւ տոնական օր մատուցելու համար։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր