00:00:00

Մենք այլ ճանապարհ չունենք. Հրայր Թովմասյան

15:33, 28 փետրվար 2018 Իրավական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն ասում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները լիովին տիրապետում են այն ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են: Այս մասին նա նշեց ԲԴԽ-ի անդամների ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում: «Խնդիր լուծելը պետք է սկսել իրավական կրթությունից: Ժամանակն է, որ մենք մտածող իրավաբաններ ունենանք: Մեզ մոտ կա ընկալում, որ լավագույն իրավաբանն է նա, ով շատ օրենքներ գիտի, բայց դա այդպես չէ»,-նկատեց նա: Հրայր Թովմասյանն ասաց, որ Արդարադատության ակադեմիայի ստեղծումը որոշակի խնդիրներ լուծում է այս համակարգում: «Մենք այլ ճանապարհ չունենք, եթե ունենք մի ոլորտ, որտեղ պետք է առաջընթաց ապահովենք ու դրա հետևից տանենք մնացած ոլորտները, իրավաբանականն է»: Հարցին, թե արդյոք օտար լեզուներին տիրապետելը զարգացնելու է իրավական դաշտը, նա պատասխանեց. «Եթե կարծում եք, որ մեկ քայլանոց բան կա, որը պետք է անել, ու բոլոր խնդիրները դրանով կլուծվեն, այդպես չէ»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31