Բայց ողջ էս ուղեղային հրմշտոցի մեջ մի տող ընկավ աչքիս, թե ինչո՞ւ նոր գրական հայեցակարգում չկա Վանո Սիրադեղյանը։
Իսկ ո՞նց կարող էր Վանոն լինել, ո՞նց կարող էր էս, իբր, սուպերլիբերալ, բայց իրականում ծանծաղամիտ ու գոլ միջավայրում Վանո լինել։ Ընկերներից մեկը լավ էր ասել՝ այդ հայեցակարգում բոլոր տաղանդավորների ներկայությունը պատահականություն է, բոլոր անտաղանդներինը՝ օրինաչափություն։
Հա, մի բան էլ. դեմքի ուլտրամոդեռն արտահայտությամբ ժամանակակցի եւ ազատականի մասին լավաշ տեքստեր գրողներ, հարգելի ազատականիստներ, անգամ ամենապահպանողական, կրոնական տեքստը կարելի է մեկնաբանել այնպիսի ազատական մտքով, որ դա շատ ավելի ազատականություն ու լայնախոհություն տա երիտասարդներին, քան կարող է տալ ուլտրաժամանակակից եւ ձեր իսկ «սլենգով» ասած՝ «ամենափախած» գրական գործը։
Ամեն ինչ կախված է հայացքից՝ ինչպես տեսնել, ընկալել ու ամենակարեւորը՝ ներկայացնել։
Ի վերջո, դեռ 1900-ականների սկզբին էր Ուորլըս Սթիվենսը գրել իր հայտնի՝ «Կեռնեխին նայելու 13 եղանակը»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը։