00:00:00

«Ելք»-ում արշալույսները խաղաղ չեն. «Ժողովուրդ»

14:01, 28 փետրվար 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որքան էլ «Ելք» խմբակցության ներսում փորձում են թաքցնել տարաձայնությունները, այնուամենայնիվ, դրանք պարբերաբար ի հայտ են գալիս: Մասնավորապես անհամաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարի հարցում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազատության հրապարակ վերադառնալու մասին` ընդ որում, նշելով, որ ինքն այդ որոշումը կայացրել է ընտանիքի անդամների հետ խորհրդակցելով: Իսկ ահա նրա գործընկեր, «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» թերթի հարցին ի պատասխան` հաստատել է, որ դաշինքում բանավեճեր առկա են: «Բնականաբար տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, և հիմնական մտահոգությունը, քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց», – ասել է նա` հավելելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի անընդունելիության հարցում կա կոնսենսուս, պայքարի ձևերի հարցում կա տարաձայնություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր