00:00:00

Կորոնավիրուսի վարակման 461 նոր դեպք. կա 15 մահ. ապաքինվել է 631 մարդ

14:55, 18 հուլիս 2020 Առողջություն

Հայաստանում հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 461 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 34462 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 145083, վերջին մեկ օրում` 1969 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 10507 պացիենտ, նվազել  է` 185-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 23123 անձ` վերջին մեկ օրում 631 անձ: Ընդհանուր առմամբ, 631 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով): Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր