00:00:00

Գագիկ Հարությունյանի ազգականներն ու հարազատները բարձր պաշտոնների են տարբեր ոլորտներում․ «Հրապարակ»

13:54, 28 փետրվար 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՍԴ նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ երաշխիք, որ ԲԴԽ-ն ազատ ու անաչառ կառույց կլինի՝ ապահովելով դատական համակարգի անկախությունը, երբ իր սահմանադրական որոշումները հավատ չեն ներշնչում, բացի այդ՝ խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ազգուտակն էլ բարձր պաշտոնների է տարբեր ոլորտներում։   Գ․ Հարությունյանը հարցին նախ հարցով պատասխանեց․ «Հայաստանում էդպիսի մարդ կա՞, որ մյուսի հետ ինչ-որ կապ չունենա», ապա ասաց․ «Իհարկե՝ չկա»։ Եվ հրաժարվելով այլ հարցերին պատասխանելուց՝ շրխկացրեց մեքենայի դուռը։ Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է, եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, վարչապետի փեսան է և էներգետիկայի փոխնախարարը: Քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է:
  Դուստրը՝ Արմինե Հարությունյանը, թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան» Բ/Կ-ում աշխատում է որպես բաժանմունքի վարիչ: Նրա ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է:   Գ. Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է պաշտոններ զբաղեցնում, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչ և այլն: Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ, ՍԴ նախագահը նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր խնամին է՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը ՍԴ նախագահի հարսն է»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր