00:00:00

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը ձմռանը Բրիտանիայում կարող է մինչեւ 120 000 մարդու կյանք տանել

01:29, 15 հուլիս 2020 Առողջություն

Միացյալ Թագավորությանը ձմռանը սպառնում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը, որի զոհեր, ամենավատ սցենարի դեպքում, կարող են դառնալ «մինչեւ 120 000 մարդ՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021-ի հունիսը»: Այսպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Բժշկական գիտությունների ակադեմիայի պատրաստած զեկույցի հեղինակները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BBC-ին: Դրա համահեղինակ, պրոֆեսոր Սթիվեն Հոլգեյթի խոսքերով՝ հաշվի առնելով, որ ձմռանը բրիտանացիները ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում, համավարակի երկրորդ ալիքի ժամանակ իրավիճակը «կարող էր ավելի լուրջ լինել, համեմատած նրա հետ, ինչի միջով մենք հիմա ենք անցնում»: Այսպես կոչված, վերարտադրության բազային գործակիցը (R), որը ցույց է տալիս վիրուսի տարածման արագությունը, այժմ գտնվում է 0,7 - 0,9 մակարդակի վրա: Սա նշանակում է, որ 10 վարակված մարդիկ այժմ հասցնում են վարակել 7-9 մարդու: Ըստ գիտնականների մոդելավորման, այս ցուցանիշը 2020 թվականի սեպտեմբեր- 2021 թվականի հունիս ժամանակահատվածում կարող է աճել մինչեւ 1,7-ի: Հոլգեյթն ասել է, թե խոսքն այն մասին չէ, որ վատագույնից հնարավոր չէ խուսափել, սակայն «նման հնարավորություն, ըստ մոդելավորման, գոյություն ունի»: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավելապես տուժած երկրներից է, նախ եւ առաջ՝ մահացության թվով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակված է 290 000 մարդ, որից 44 800-ը մահացել է: Վարակի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին՝ կենտրոնական Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն համավարակ է ճանաչել: Մինչ օրս կորոնավիրուսով աշխարհում վարակվել է ավելի քան 13 միլիոն մարդ, ավելի քան 570 000 մարդ մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր