00:00:00

Կադրային նշանակումներ՝ սյուրռեալիզմի ժանրից. Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նոր խորհրդականներ ունեն. «Ժողովուրդ»

13:47, 28 փետրվար 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին. նրանց պաշտոնավարման ավարտին մնացել է մեկ ամիս, բայց սա չի խանգարել, որպեսզի երկուսն էլ համալրեն իրենց խորհրդականների` առանց այն էլ մեծ բանակը: Սերժ Սարգսյանն իրեն խորհդական է նշանակել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ Կարեն Կարապետյանը՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Մխոյանին: Թե պաշտոնավարման վերջին ամսում ի՞նչն է նախագահին ու վարչապետին դրդել նման քայլի, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ պետք է տան նորանշանակ պաշտոնյաները, որ չեն կարող Սերժ Սարգսյանի 7 և Կարեն Կարապետյանի 13 գործող խորհրդականները, պարզ չէ: Փոխարենը պետք է արձանագրենք, որ իշխանությունները շարունակում են այսկերպ շռայլել ՀՀ պետական բյուջեի միջոցները. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդականների` այդքան մեծ բանակը խիստ ծախսատար է, և ըստ էության կարելի է համարել պետական միջոցների վատնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր