00:00:00

Եկեք, աշխարհին ցույց տանք, թե ինչպես են Հայաստանում գործադուլ անում. Սանասարյան (տեսանյութ)

23:26, 14 ապրիլ 2018

Աշխարհի բոլոր հայերն սպասում են, թե մենք երբ ենք ունենալու ազատ, անկախ ու անսերժ Հայաստան: Այս մասին քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ շատ կարևոր է յուրաքանչյուրի այստեղ լինիելը գիշեր, թե ցերեկ: «Կա մի շատ հստակ աշխատող, փորձված քաղաքացիական, քաղաքական գործիք՝ գործադուլ, արեք գործադուլ, միացեք հրապարակին: Այս մասին ամենաշատը լսել եմ մեր տաքսիստներից, եկեք ողջունենք իրենց, կոչ անենք, որ մեր մյուս բոլոր ծառայությունների հայրենակիցները դուրս գան փողոց, հայտարարեն գործադուլ և չվախենան, որ իրենց գործատուները կվնասեն իրենց, քանի որ եթե բոլորս դա անենք, արդյունք կլինի»,-ասաց նա: Դավիթ Սանասարյանն ընդգծեց՝ ինքն արդեն 10 օրից ավելի է, որ չի գնում աշխատանքի, այդպես անում են շատերը: https://www.youtube.com/watch?v=UWHXt5z3L6E&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր