00:00:00

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6248 նոր դեպք

18:40, 14 հուլիս 2020 Առողջություն

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6248 դեպք (+1%) է հաստատվել, մահացել է 175 (նախօրեին՝ 104 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 739 947 մարդ, ապաքինվել է 512 825 բուժառու (նախօրեին՝ 8 804)։ Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 11 614 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 613 դեպք, մահացել է 37 մարդ, ապաքինվել ևս 1 012 հիվանդ: Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սանկտ Պետերբուրգում՝ 281, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 268, Ալթայի երկրամասում՝ 238, Իրկուտսկի շրջանում՝ 198, Մերձմոսկվայում՝ 198, Օրենբուրգի շրջանում՝ 108, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 193։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր