00:00:00

Կորոնավիրուսի վարակման 339 նոր դեպք. կա 8 մահ

14:54, 14 հուլիս 2020 Առողջություն

Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 339 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 32490 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 136802, վերջին մեկ օրում` 1115 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 10996 պացիենտ, նվազել  է` 534-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 20729 անձ` վերջին մեկ օրում 864 անձ: Ընդհանուր առմամբ, 581 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով): Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր