00:00:00

Գյումրու տուն-ինտերնատում կորոնավիրուսից մահացել է եւս մեկ տարեց. գրանցվել է 9 նոր դեպք

19:05, 13 հուլիս 2020 Առողջություն

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է եւս մեկ շահառու։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Գրիգորյանը նշեց, որ հիվանդությունից մահացածը եղել է 70-ամյա կին, որն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ։ Նա ասաց, որ 35 հոգու թեստավորել են, որոնցից 9-ի մոտ դրական է եղել թեստը. «Նրանք տեղում մեկուսացվել են»։ Հիշեցնենք, որ խնամքի կենտրոնում կորոնավիրուս հաստատվել էր 56 շահառուի եւ 12 աշխատակցի մոտ. խնամքի կենտրոնում ընդհանուր մահերը դարձավ 4-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր